Առողջապահության լրատու 3.2010
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի հազվադեպ են տառապում ուռուցքաբանական հիվանդություններով:
Պարզվել է, որ դա այնքան էլ ճիշտ չէ: 60 հազարից ավելի մարդու կյանքի պատմությունն ուսումնասիրելուց հետոգիտնականները հանգել են եզրակացության, որ բուսակերները, ճիշտ է, հազվադեպ են հիվանդանում ստամոքսի, միզապարկի քաղցկեղով և լեյկոզով: Սակայն արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նրանց մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան մսեղենըգերադասող մարդկանց մոտ:
«Տագնապային» ստամոքս
Իրկուտսկիգիտնականները սահմանել են, որ գաստրոէնթերոլոգիական բաժանմունքում հիվանդների ուղիղ կեսը կամ տագնապային կամ դեպրեսիվ վիճակում է: Հետաքրքիրն այն է, որ ենթաստամոքսայինգեղձի և ստամոքսի հիվանդություններով մարդկանց մոտ հաճախ է տագնապայնություն արձանագրվում: Իսկ լյարդի և աղիների հիվանդություններով մարդիկ ավելի շատ դեպրեսիաների հանդեպ հակում ունեն: Իսկ տագնապայնության և դեպրեսիաների դեմ դեղամիջոցները նշանակալիորեն ավելացնում են մարսողական համակարգի օրգանների լավ աշխատելու հավանականությունը:
Այս կապակցությամբ բժիշկները խորհուրդ են տալիս խոցեր և հեպատիտներ ունեցող մարդկանց հոգեթերապևտի մոտ ստուգել իրենց հոգեբանական վիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժման կուրս ընդունել:
Հակախոցային յոգուրտ
Ճապոնացիգիտնականները յոգուրտ են ստեղծել, որը կանխարգելում է հելիկոբակտերիայով վարակումը և օգնում է պայքարել դրա դեմ: Առաջին կլինիկական փորձարկումները հուսալի արդյունք են տվել: Նոր արտադրանքն արդեն կա վաճառքում Ճապոնիայում և Կորեայում: Շուտով սպասվում է, որ կլինի Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
Պրոբիոտիկներ բրոնխների համար
Բրոնխային ասթմայի դեպքում պրոբիոտիկների արդյունավետության մասին նոր տվյալներ են ստացել Ռյազանիգիտնականները:
Պարզվում է, բրոնխային ասթման հաճախ ուղեկցվում է դիսբակտերիոզով: Եթե բուժման սխեմայի մեջ ներառվեն պրոբիոտիկները, որոնք աղիքային օգտակար միկրոֆլորա են պարունակում, ապա բրոնխային ասթմայի նոպաները ավելի քիչ կլինեն:
Հիվանդները նշում են նվազեցման և ալերգիայի այլ դրսևորումների` էկզեմայի և ալերգիկ հարբուխի բացակայության մասին:
Վիտամին կոլիտի դեմ
Խոցային կոլիտի բուժման նոր մեթոդ են ստեղծել ասիացիգիտնականները: Նրանք կոլիտի թեթև տեսակներով հիվանդներին առաջարկում են հեղուկ վիտամին E-ի կիրառությունը, որն անհրաժեշտ է ներմուծել ուղիղ աղու մեջ: Նոր սխեմայով բուժման առաջին փորձերը հիանալի արդյունք են տվել: Գիտնականները հուսով են, որ շուտով այս մեթոդը լայն կիրառության կգտնի, քանի որ այն նյութական լուրջ ծախսեր չի պահանջում և կողմնակի արդյունքներ չունի:
Դիաբետ + փքվածություն
Ստավրոպոլիգիտնականները պարզել են, որ շաքարային դիաբետի դեպքում շատ հաճախ է հանդիպում բարակ աղիում մանրէների ավելորդ աճի երևույթը: Մանրէները տեղակայվում են աղիներում իրենց համար ոչ բնորոշ հատվածներում` ցավ և որովայնի փքվածություն առաջացնելով: Աղիքային հակաբիոտիկների և ֆերմենտային պատրաստուկների նշանակումը հանգեցնում է վիճակի լավացման հիվանդների 80%-ի մոտ:
Բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս աղիներում անհարմարավետության զգացում ունենալիս ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմելգաստրոէնթերոլոգին, ով կօգնի արագ և արդյունավետ վերացնել տվյալ խնդիրը:
Լյարդ և դեղամիջոցներ
Վոլգոգրադիգիտնականները պարզել են, որ լյարդի ճարպակալումը նշանակալիորեն փոխում է որոշ դեղամիջոցների քայքայման արագությունը: Դա «սրտային» հիվանդներին կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Հնարավոր են սրտի ռիթմի խանգարում, արյունահոսություն և զարկերակային արյան ճնշման նվազում: Բարեբախտաբար, այդ վիճակը շտկել հնարավոր է: Եթե լյարդի վիճակը կարգավորվի, ապա կվերականգնվի նաև դեղորայքի հանդեպ սովորական ռեակցիան: Բժիշկները կոչ են անում մարմնի ավելորդ քաշ ունեցող և հիպերտոնիայով մարդկանց հետազոտություններ անցնել լյարդի վիճակն ստուգելու համար: Եթե բժիշկը լյարդի ճարպակալման նշաններ հայտնաբերի, ապա պետք է բուժման կուրս անցնել: Այն ներառում է առողջ ցածրկալորիական սննդակարգ` մրգերով ու բանջարեղենով, ալկոհոլից լրիվ հրաժարում և վիտամինների ու հեպատոպրոտեկտորների ընդունում:
23.04.2011 Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
25.04.2011
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
24.04.2011
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
24.04.2011
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
24.04.2011
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
23.04.2011
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
23.04.2011
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
23.04.2011
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
22.04.2011
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
21.04.2011 Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
21.04.2011
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
20.04.2011
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
20.04.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY72gBFp' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ